Վրաստանում մեկնարկել են բազմազգ հատուկ նշանակության ուժերի «Տրոյական հետքեր 2026» զորավարժությունները:
Մասնակցում են Վրաստանի, ԱՄՆ-ի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և Ռումինիայի զինծառայողներ, հաղորդում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
««Տրոյական հետքեր 2026» վարժանքներն անցկացվում են Արևելյան Եվրոպայի երկրներում և միաժամանակ Վրաստանում՝ «Սև ծովի դարպաս 2026» անվամբ: Վրաստանում կանցկացվեն ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային գործողություններ», – հաղորդում է նախարարությունը։
Սա չորրորդ անգամն է, որ Վրաստանը հյուրընկալում է «Տրոյական հետքեր» բազմազգ զորավարժությունները:

Բաց մի թողեք
Ինչպես են սմարթֆոնները կոտրել բրիտանական քաղաքականությունը։ Ինչո՞ւ են Մեծ Բրիտանիայի վարչապետները անընդհատ ընկնում
«Էրդողանը վերջին մարդն է, որը կարող է Իսրայելին բարոյականության դասեր տալ». Նեթանյահու
ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի ուղղությամբ հզոր հարվածների մասին. իրանական զորքերը բերվել են մարտական վիճակի