14/05/2026

EU – Armenia

Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին․ Լուսանկար

Մայիսի 13-ին, ավտոմեքենայի և գնացքի բախում է տեղի ունեցել Երևանում։Ժամը 11։20-ի սահմաններում Այվազովսկի 4/14 հասցեի մոտ բախվել են ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսն ու «Հարավկովկասյան երկաթուղինեեր» ընկերությանը պատկանող գնացքը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վաշո Խուդոյանն ու Գոռ Ղազարյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի փրկարարները։

Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է ավտոբուսի վարորդի և գնացքի սլաքավարի ինքնությունը։

Blog Image