Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ինքն ատում է վարչական ռեսուրսը: Չէ, սա կատակ չէ, իսկապես ասել է: Հավատացի՞ք: Բնականաբար, ոչ:
«Փաստ» օրաթերթը գրում է. Ախր, դա ասում է մի մարդ, որի «օրոք» վարչական ռեսուրսը չարաշահվել ու չարաշահվում է: Աննախադեպ չափերով: Գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ, մշտապես:
Իսկ վարչական ռեսուրսն «ատելու» թեման բացվեց Ապարանի 4 դպրոցի աշակերտների ու ուսուցիչների՝ Փաշինյանի նախընտրական հանդիպմանը մասնակցելու արձանագրված, բացահայտված դեպքով: Երբ խախտումն արձանագրված էր, Փաշինյանը հրամայեց, որ այդ դպրոցների տնօրենները «դիմում գրեն»: Երեկ արդեն սկսեցին «վարկած» պտտել, թե երեխաները «դասերից փախել են»: Երևի ուսուցիչներն էլ, ըստ այդ վարկածի, վազել են աշակերտների ետևից, որ հետ տանեն դասի, ուղղակի մի քիչ ոտքները կախ են գցել Փաշինյանի հավաքին:
Փաշինյանն ավելի հեռուն գնաց, հայտարարեց, թե ինքը հանձնարարել է, որ որևէ վարչական ռեսուրս չկիրառվի, հակառակ դեպքում դա հետևանքների կբերի…
Կրկնենք՝ սա անեկդոտ չէ: Բայց ո՞ւմ է ձեռք առնում:
Փաշինյանի ասածից դուրս է գալիս, որ, օրինակ՝ այդ տնօրենները, զզված իրենց պաշտոններից, ինքնագլուխ, առանց մարզպետի-բանի, առանց համայնքապետարանի իմացության ուսուցիչներին ու աշակերտներին հավաքել-բերել են Փաշինյանի հետ հանդիպմանը: Սեփական նախաձեռնությամբ, էլի: Ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ:
Բայց մյուս կողմից՝ սա լավ դաս է բոլոր նրանց, ովքեր թեկուզ իրենց նախաձեռնությամբ կփորձեն քծնել Նիկոլ Փաշինյանին, ինչ-որ «ծառայություն մատուցել» նրան, հենց պատվեր կատարեն, թող իմանան. բոլորին «փուռն է տալու», ինչպես ասվում է՝ վարչական ռեսուրս առ ռեսուրս: Հենց իրեն պետք լինի…

Բաց մի թողեք
Եթե մեզ տանեն կործանման, միաժամանակ ներողություն խնդրեն, դրանից ի՞նչ կփոխվի
Նրանց համար սրիկա լինելն ավելի հեշտ է, քան այդ սրիկայությունների մասին լսելը
Քանաքեռցի Տույի սպանության գործով 4 անձ մեղավոր ճանաչվեց, մեկն արդարացվեց