19/05/2026

EU – Armenia

Ադրբեջանի դեսպանը հայ-թուրքական սահմանի բացումը կապել է Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հետ

Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը հայ-թուրքական սահմանի բացումը կապել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հետ։

Մամեդովի խոսքով՝ այս երկու գործընթացները ընթանում են զուգահեռաբար։

Ըստ նրա՝ սահմանը կբացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։

Մինչ այդ, Մամեդովի կարծիքով՝ Հայաստանը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո հանրաքվեի միջոցով կփոփոխի իր սահմանադրությունը։