20/05/2026

EU – Armenia

Բաքվի հիստերիան․ պատճառը` Ռուբեն Վարդանյանին մրցանակի առաջադրելն է

Ավելի վաղ գրել ենք, որ աշխարհի տարբեր երկրներից մի խումբ իրավապաշտպաններ Արցախի նախկին պետնախարար, Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026-ի մրցանակի:

Առաջադրող խմբի հայտարարությունում նշվում է, որ այդ առաջադրման հիմքում Ռուբեն Վարդանյանի «նշանակալի ներդրումն է մարդու իրավունքների պաշտպանության գործում ամբողջ աշխարհում՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցով, ինչպես նաև նրա նվիրվածությունը՝ բարձրաձայնելու իր հայրենակիցների իրավունքների պաշտպանության մասին Լեռնային Ղարաբաղում (Արցախում)»:

Եթե այս լուրը սպասելի վայնասուն է բարձրացրել Բաքվի բռնապետական, մարդատյաց, հայատյաց և ցեղասպանական ռեժիմի շրջանում, ապա պակաս զառանցագին արձագանքի չի առաջացրել նաև Ուկրաինայում։

Ի թիվս այլ գործիչների, իր հակառուսական ու ռասիստական հայացքները հերթական անգամ արտահայտել է ուկրաինացի հայտնի լրագրող Դմիտրի Գորդոնը, ով իր հիվանդ երևակայությամբ Ռուբեն Վարդանյանին՝ վերոնշյալ մրցանակին ներկայացնելը կապել է Ռուսաստանի հետ։

«Ի՞նչ Հավելի մրցանակի մասին ենք խոսում ընդհանրապես Վարդանյանի համար։ Անմիջապես տվեք Պուտինին մրցանակը, ոչ թե Վարդանյանին, տվեք այն Պուտինին», – ցինիկ տոնով նշել է նա։

***

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է այսպես կոչված օդանավակայանային հրադադար հաստատել և կոչ է արել շարունակել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, նրա խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։

«Ես կարծում եմ՝ մեծ առաջընթաց է, որ մենք սկսել ենք մշակել մեր սեփական ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգը։ Սակայն առանց մեր գործընկերների օգնության դժվար է հասնել անհրաժեշտ արագությանը։ Հրթիռային պաշտպանությունը թիվ մեկ առաջնահերթությունն է», – նշել է Զելենսկին։

Նա հավելել է, որ այս տարի իշխանությունները կձգտեն կենտրոնանալ դրա վրա և հաջողության հասնել եվրոպացի գործընկերների հետ համատեղ հակահրթիռային համակարգի շուրջ համագործակցության գործում։ Ուկրաինայի առաջնորդը նաև նաև նշել է, որ Ուկրաինան Գդանսկի համաժողովից ակնկալում է կոնկրետ նախագծեր։