20/05/2026

EU – Armenia

Վթար՝ Արարատում, «Opel»-ը հայտնվել է գետում, 4 վիրավnր կա․ Լուսանկար

Այսօր՝ մայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Այգավան գյուղի վարչական տարածքում, «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել գետում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Blog Image