Reters-ը հայտնել է, որ մայիսի 21-ին Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին արգելել է երկրի տարածքից ուրանի հարստացված պաշարների դուրսբերումը։ Դա նշանակում է, որ ԱՄՆ-ի հետ միջնորդավորված բանակցությունները «կարող են մտնել փակուղի»։
Պակիստանյան կողմը նախօրեին «տեղեկատվական արտահոսք է թույլ տվել», որ «քննարկվում է «փոքր գործարք» համաձայնեցնելու տարբերակը», որի առանցքային կետերից մեկը, ենթադրաբար, վերաբերում է Իրանի «միջուկային ծրագրի սառեցմանը»։
Իրանի հոգեւոր առաջնորդի կոշտ որոշումը կայացվել է Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդների բանակցություններից մեկ օր անց։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը Պեկինում ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է, որ Սի Ծինփինը և Վլադիմիր Պուտինը «շատ կարևոր համաձայնության են եկել»։ Ըստ երեւույթին, խոսքը Իրանից հարստացված ուրանի պաշարները դուրս բերելու մասին է։
Մայիսի 15-ին ԱՄՆ նախագահը Չինաստան հայրենիք վերադարձի ճանապարհին ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ։ Պատասխանելով Իրանի հետ բանակցությունների մասին հարցին, նա ասել է, որ Սի Ծինփինի հետ եկել են համաձայնության, որ Իսլամական հանրապետությունը «երբեք չպետք է միջուկային զենք ունենա»։
Ինչ վերաբերում է ուրանի հարստացված պաշարներին, ապա Թրամփը հավաստիացրել է, որ դրանք դուրս բերելու տեխնոլոգիաներ «միայն Միացյալ Նահանգները ունի, գուցե՝ նաև Չինաստանը»։
Ըստ երևույթին, Վլադիմիր Պուտինին հաջողվել է Սի Ծինփինին համոզել, որպեսզի մերժի իրանական հարստացված ուրանի պաշարները «դեպոզիտ ընդունելու» առաջարկությունը, իսկ ԱՄՆ-ը պնդել է, որ դրանք «չպետք է ի պահ տրվեն Ռուսաստանին», և Իրանի հոգեւոր առաջնորդը կայացրել է «բանակցությունները փակուղի տանող որոշում»։
Այս վարկածի օգտին է խոսում Մոսկվայում Իրանի դեսպան Ջալալիի «Կոմերսանտին» հարցազրույցը, որտեղ նա ԱՄՆ նախագահ Թրամփին քննադատել է «միակ խաղարար երեւալու» մտադրության համար։
«Ռուսաստանը հետեւողականորեն և մշտապես դրական դեր է խաղում, և մենք ողջունում ենք այս կամ այն հակասությունները հաղթահարելուն ուղղված նրա առաջարկութունները, բայց ԱՄՆ նախագահը ցանկանում է միակ հերոս լինել և չի ցանկանում, որ ուրիշին էլ խաղաղարարի դափնիներ բաժին ընկնեն»,- ասել է Ջալալին։
Հասկացվում է, որ ԱՄՆ նախագահը դեմ է Իրանի շուրջ կարգավորմանը Ռուսաստանի նախագահի գործուն ներգրավվածությանը։ Եվ եթե իրոք Պեկինում Սի-Պուտին «շատ կարեւոր համաձայնությունը» Իրանի միջուկային պաշարների մասին է, ապա փաստացի ստացվում է, որ Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդները, ֆորմալ հանդիսանալով Իսլամական հանրապետության ռազմավարական դաշնակիցը, Թեհրանին մղել են փակուղի, որից դիվանագիտական ելիքի հավանականությունը չափազանց նվազ է։

Բաց մի թողեք
Էրդողանը Ալիևի հետ խորհրդակցելուց հետո մերժել» է Երևանից հայ-թուրքական սահմանով հայրենիք վերադառնալու Մակրոնի մտադրությանը
Ովքե՞ր են, որ «բավարար ջանքեր չեն գործադրել»` պատասխանատուների՞, թե՞ պետության հաջորդ ղեկավարների մասին է
Թուրքիայի արտաքին քաղաքականությունը Բաքվի հավակնություններին ենթարկեցնելու գործիք