Հունիսի 7-ին պետք է գնալ ընտրական տեղամասեր և տեր կանգնել խաղաղությանը՝ քվեարկել 16 համարի օգտին։
Այս մասին Երևանի Ավան վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ քվեարկությունը չպետք է և չի կարող լինել ինքնանպատակ, պարտադրված կամ վճարված։ Քվեարկում ենք, որովհետև լինել պետությանը, խաղաղությանն ու Հայաստան Հնարապետությանը տեր ենք։
Հայաստանում 10 և տարի առաջ ողովուրդը չէր կարող Ավանում հավաքվել և ասել՝ Ավանին տեր եմ։ Այսօր բոլոր դեպքերում որոշողը ժողովուրդն է։ Սա այսօրվա Հայաստանի և իմ ու մեր թիմի քաղաքական գործունեության առանցքն է։ Որ պահին ժողովուրդը որոշեց, որ ես պետք է հեռանամ, նույն պահին ես կհեռանամ՝ առանց քննարկելու։ Եթե 700 հազար մարդ՝ ընտրողների 50+1 տոկոսը, ասել է՝ Նիկոլ մնա, Նիկոլը կմնա։ Եթե մարդիկ ասեն՝ Նիկոլ գնա, Նիկոլն ո՞վ է, որ չգնա, Նիկոլը ծառա է։ Այդպես լինո՞ւմ է, որ ծառան ասի՝ չէ, չեմ գնալու»,- ասել է Փաշինյանը։

Բաց մի թողեք
Վթարներ․ Դիլիջան – Վանաձոր ավտոճանապարհին․ Շղթայական՝՝ Երևանում. տուժածներ կան․ Լուսանկարներ
Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Լինա Հակոբյանը հայտնաբերվել է. Լուսանկար
Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամ Նիկոս Դենդիասի հետ շփումը մեծ պատիվ և հաճույք է․ Լուսանկարներ