Շրջակա միջավայրի նախարարությունը մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել «Դոպինգ Սփեյս» ընկերության հետ։
Հրապարակ թերթը գրել է․ Պայմանագրի համաձայն, պետք է իրականացվեն տեսահսկման համակարգերի մոնտաժման եւ կարգաբերման աշխատանքներ։ Պայմանագրի արժեքը 103 մլն 572 հազար 460 դրամ է, որից 93 մլն 215 հազար 214 դրամն ընկերությանը փոխանցվել է որպես կանխավճար։
Հատկանշական է, որ «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ն այս պայմանագրով հանդիսանում է գործակալ, իսկ կապալառուն «Թիմ Սիստեմս» ՓԲԸ-ն է։ Աշխատանքներն իրականացվելու են Ոսկերիչների փողոցի 1 հասցեում, որտեղ գտնվում է «Մերիդիան» էքսպոկենտրոնը։
«Դոպինգ Սփեյսը», ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի, հիմնվել է 2023թ. հուլիսի 4-ին։ Ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը Մակար Պետրոսյանինն է՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկի) որդունը:
Ընկերության մյուս բաժնետերը Հայկ Սիմոնյանն է՝ «Դոպինգ» գովազդային գործակալության հիմնադիրը։ «Դոպինգ Սփեյսն» այն նույն ընկերությունն է, որը պետք է Երեւանում կազմակերպեր ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի համերգը, որն այդպես էլ չկայացավ, չնայած փողերը փոխանցվեցին։
Իսկ «Թիմ Սիստեմս» ՓԲԸ-ն պատկանում է Ալեքսանդր եւ Հայկ Եսայաններին, որոնք «Գրանդ Հոթել Երեւանի»-ի սեփականատերն են եւ «Արմենտել» ընկերության իրավահաջորդը։

Բաց մի թողեք
Ընտրությունների արդյունքում Գյուլագարակում դեբոշ է եղել․ Լուսանկար
Վերջին 1 տարում Շիկահողում հատումները պարբերական են եւ չեն դադարել
Արդարության սպասումը Կրեմլից․ Պուտինը կշնորհավորի՞ Փաշինյանին