Ազգային ժողովի հերթական ընտրությունների ընթացքում Վարդենիսի ընտրատեղամասերից մեկում գրանցվել է ուշագրավ դեպք։
«Հրապարակ» թերթը գրում է․ Ընտրական հանձնաժողովի անդամների փոխանցմամբ՝ քվեատուփի բացումից հետո անվավեր քվեաթերթիկների շարքում հայտնաբերվել է մի թերթիկ, որի վրա քաղաքացին սեփական ձեռքով գրել էր «Ադոլֆ Հիտլեր» և այն դրել ծրարի մեջ՝ որպես իր «ընտրությունը»։ Արդյունքում քվեաթերթիկը ճանաչվել է անվավեր։
Թեև նման դեպքերը ընտրություններից ընտրություններ պարբերաբար հանդիպում են տարբեր երկրներում, այս դեպքը ուշադրության է արժանացել ընտրված անձի անվան պատճառով։ Ադոլֆ Հիտլերը նացիստական Գերմանիայի առաջնորդն էր 1933-1945 թվականներին, նա մարդկության պատմության ամենաարյունալի բռնապետերից մեկն է, որի քաղաքականության հետևանքով միլիոնավոր մարդիկ են զոհվել։
Ինչու էր քաղաքացին իր «ընտրությունը» կանգնեցրել հենց Հիտլերի վրա, հայտնի չէ։ Կարելի է նման քայլը մեկնաբանել որպես գործող քաղաքական ուժերից և թեկնածուներից դժգոհության արտահայտման յուրօրինակ ձև, բողոքի քվե կամ ընտրական գործընթացի նկատմամբ հեգնանքի դրսևորում։ Չի բացառվում, որ ընտրողը պարզապես ցանկացել է ուշադրություն գրավել կամ արտահայտել իր հիասթափությունը՝ չընտրելով առաջադրված քաղաքական ուժերից որևէ մեկին։

Բաց մի թողեք
Եթե մեզ տանեն կործանման, միաժամանակ ներողություն խնդրեն, դրանից ի՞նչ կփոխվի
Նրանց համար սրիկա լինելն ավելի հեշտ է, քան այդ սրիկայությունների մասին լսելը
Քանաքեռցի Տույի սպանության գործով 4 անձ մեղավոր ճանաչվեց, մեկն արդարացվեց