ՔՊ-ում սրտատրոփ սպասում են կիրակի օրվան, երբ կհրապարակվեն ընտրությունների վերջնարդյունքները, եւ դրանից հետո միայն Նիկոլ Փաշինյանը կադրային որոշումներ կկայացնի։ Խոսում են, որ առաջնորդվելու է ընտրությունների արդյունքներով․ այն պաշտոնյաներն ու կուսակիցները, որոնք չեն արդարացրել իր սպասելիքները եւ ՔՊ-ի համար բարձր տոկոսներ «չեն խփել», պաշտոնանկ կարվեն կամ նոր պաշտոն չեն ստանա։
«Հրապարակ» թերթը գրում է․ Հատկապես անհանգիստ են մարզպետները, որոնք ի պաշտոնե մարզային շտաբների ղեկավարներն էին եւ իրենց տարածքներում գրանցված արդյունքների գլխավոր պատասխանատուներն են համարվում:
Հիմա նրանց՝ պաշտոնում մնալ-չմնալու հարցը կախված է ՔՊ-ի թվերից։ ՔՊ-ում հատկապես դժգոհ են Լոռվա եւ Շիրակի թվերից։ «Դեմոկրատ» Փաշինյանը որոշել է ոչ միայն մարդկանց ազատ կամարտահայտության վրա ազդել, այլեւ վարչական լծակները բավարար չափով չկիրառած եւ ընտրողներին տեռորի չենթարկած պաշտոնյաներին պատժել:

Բաց մի թողեք
Մեր որոշ գործընկերներ, գլխավորը թողած, ընկել են երկրորդականի հետեւից․ Մեսրոպ Առաքելյան
Լավ եմ անում… Մեղադրեք այն 700 հազարին, որ հունիսի 7-ին սրանց քվե տվեցին…
Մակրոն, լսո՞ւմ ես