Կիրանց գյուղի բնակիչ Գոհար Վարդանյանը, ով բացահայտել էր, թե ինչպես է ստացվել, որ Կիրանցում ապրում է 260 չափահաս, բայց քվեարկել է 307-ը, տեղեկացրել է, որ գրառման պատճառով ստիպված է եղել ազատվել Իջևանի համայնքապետարանի աշխատակազմում աշխատանքից։
«Քանի օր է՝ կարդում եմ, որ չկա գոնե մեկ պետական աշխատող, որը կունենա ընդդիմադիր հայացքներ ու հրապարակայնորեն կխոսի։ Ո՞նց չկա, բա ես ի՞նչ էի։
Պարզապես ես արդեն գրել եմ աշխատանքից ազատման դիմում՝ «սեփական» դիմումի համաձայն։
Հիմնական պատճառը էն հրապարակումն էր, որը հրաժարվել եմ ջնջել։
Դե, ինչպես նաև սահմանազատում-սահմանագծումը հրաշք չհամարելը և ասելը այն, ինչ մտածում եմ, ոչ թե այն, ինչ ցանկանում են լսել։
Վերջապես այլևս ստիպված չեմ բացատրի մարդկանց, որ նորմալ է՝ լինել պետական աշխատող և չլինել իշխանությունների համակիրը»։



Բաց մի թողեք
Ինչպե՞ս են դրանք առաջացել, որքանո՞վ են արդյունավետ եղել պետական ստուգումները, և ինչո՞ւ հնարավոր խախտումները ժամանակին չեն կանխվել
Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել․ Լուսանկար
Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ