«Հայաստանի ղեկավարությունը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն «Արևմուտքի օգնության կամ աջակցության» վրա։ Սա կբարդացնի իրավիճակը հանրապետությունում»:
Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Եթե Հայաստանի ղեկավարությունը հույսը դնի միայն Արևմուտքի որևէ օգնության կամ աջակցության վրա, ապա այն, անշուշտ, սխալ կգործի, և այդ դեպքում երկրի ներսում իրավիճակը կվատանա։
Իհարկե, երկրի տնտեսական զարգացման գործում կառաջանան լրացուցիչ խոչընդոտներ և դժվարություններ։ Բայց ես դեռ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը կգործի իմաստուն կերպով»,- ասել է Նարիշկինը։

Բաց մի թողեք
Դատավորները հավելավճար կստանան․ ի՞նչ է հայտնի
Որոշեցին ծաղրել, դարձան ծիծաղի առարկա
«Վտարված» ադրբեջանցիներից մինչև Արցախի պետգործիչների դատ․ Ալիևի «կոկորդիլոսյան արցունքները»