«Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ` հոգևոր ծառայությունը շարունակելու համար։
Այս մասին հայտնում է լրագրող Սյուզի Բադոյանը։
Նրանք Վորոնեժի և Իժևսկի հայկական եկեղեցիների հոգևոր սպասավորներն են։
Ըստ տեղեկությունների` քահանաներից մեկին չեն թողել մեկնել երկրից` տանելով վարժական հավաքների։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Տարոն Չախոյանը ԱԺ ընտրություններից առաջ հայտարարել էր, որ «Ռուսաստանից ընտրակաշառքով ժամանածները կներգրավվեն 25-օրյա վարժական հավաքների, իսկ ովքեր կհրաժարվեն, կենթարկվեն քրեական պատասխանատվության»: Հաջորդ առավոտյան լուր տարածվեց, որ սահմանային անցակետը հատելիս ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները տղամարդկանց 25-օրյա վարժանքների մասնակցելու ծանուցումներ են տալիս։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով այս լուրերին, հայտարարեց, որ եթե ՀՀ ժամանողը զինապարտ է, ապա հայրենիքի հանդեպ պարտք ունի: Լրագրողի հարցին, թե արդյոք ասվածը վերաբերում է միայն ՌԴ-ից ժամանողներին, Պապիկյանն ասաց, որ խոսքը ոչ միայն Ռուսաստանի մասին է, այլև Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների:

Բաց մի թողեք
Ծեծկռտուք և լարված իրավիճակ Երևանի ավագանու նիստին. Տեսանյութ
Իրավապահները ներխուժել են Իշխան Սաղաթելյանի տուն
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել