Հունիսի 20-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 19։00-ի սահմաններում Արզումանյան փողոցում, թիվ 5 հասցեի դիմաց, Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Վաչե Զ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 2 հետիոտների։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածներին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը։


Բաց մի թողեք
Պարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով վարորդների, մաhացածի և վիրավnրների ինքնությունը․ Լուսանկար
Երևանում 45-ամյա վարորդը խմած վիճակում ավտոմեքենաների ջարդի հեղինակ է դարձել. Լուսանկար
Քույրերն իրենց կյանքի գնով կանխեցին Փամբակ գետի մահվան շղթան