Ինչպես «վստահելի աղբյուրներից» հայտնի է դարձել Reuters-ին, «Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մարկո Ռուբիոն այս շաբաթ այցելելու է Արաբական միացյալ էմիրություններ, Քուվեյթ և Բահրեյն»։ ԱՄՆ պետքարտուղարի շրջայցը տեղի է ունենալու շվեյցարական Բյուրգենշտոկ առողջարանային քաղաքում իրանա-ամերիկյան բանակցություններում «զգալի առաջընթացի» ֆոնին։
Միջազգային մամուլում տեղեկություն է տարածվել, որ Պարսից ծոցի «արաբական միապետությունները լրջորեն անհանգստացած են Վաշինգտոնի և Թեհրանի միջև հավանական գործարքից»։
ԱՄՆ պետքարտուղարը, ամենայն հավանականությամբ, փորձելու է ԱՄԷ-ի, Քուվեյթի և Բահրեյնի առաջնորդներին համոզել, որ հետկոնֆլինկտային Իրանը «ոչ մի սպառնալիք չի ներկայացնի»։ Իսրայելցի փորձագետները համոզված են, որ Իրանի հետ «գործարքը» տարածաշրջանի երկրներին «կդրդի ԱՄՆ անվտանգության երաշխիքների փոխարեն ստեղծել Իրանից սպառնալիքներին դիմակայելու սեփական համակարգը»։
Խոսքը, ակնհայտորեն, Իսրայելի և արաբական որոշ երկրների միջև ռազմաքաղաքական «սեպարատ դաշինք» ստեղծելու մասին է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ կհաջողվի Սաուդյան Արաբիային ներգրացել «Աբրահամյան համաձայնություններին»։
Ավելի վաղ Էր Ռիադը հայտարարել է, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման կգնա միայն «Պաղեստինի անկախ պետություն հռչակելուց հետո»։
Սաուդյան Արաբիան և Թուրքիան արդեն իսկ ռազմավարական համագործակցության պայմանագիր են ստորագրել։ Ենթադրվում է, որ այդ «պակտին» կմիանա Եգիպտոսը, ինչպես նաև Կատարը։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմի օրերին ԱՄԷ-ն Իրանի հարվածներից զգալիորեն տուժել է։ Տեղեկություն կա, որ ԱՄԷ-ն Իսրայելից «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգեր է ձեռք բերել։ Իսրայելի հետ լոյալ հարաբերություններ է պահպանում նաև Հորդանանը։
Ուշագրավ է, որ արաբական այդ երկու երկրների հետ սերտ կապեր ունի նաև Ադրբեջանը։ Բաքվի մամուլում տեղեկություն է տարածվել, որ «հուլիսի կեսերին Ադրբեջանը և Իրանը շահագործման կհանձնեն Աղբենդի կամուրջը, որ Իրանի տարածքով ավտոմոբիլային հաղորդակցություն կապահովի Նախիջևանի հետ»։
Այդ կամուրջը կարող է ծառայել նաև Ռուսաստան-Իրան հաղորդակցությանը։ ԱՄՆ դեմոկրատական վարչակազմը ժամանակին այդ լոգիստիկան քննադատել է։ Թրամփի վարչակազմը Ադրբեջանի տարածքով Ռուսաստան-Իրան հաղորդակցությունը «ողջունո՞ւմ» է։ Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ծրագրում։

Բաց մի թողեք
Դոնալդ Թրամփը կարծում է, որ եվրոպական երկրները անմիտ որոշում կայացրեցին, երբ որոշեցին չօգնել իրեն Իրանի դեմ պատերազմում
«Ռուս – ուկրաինական պատերազմում ժամանակը Ռուսաստանի օգտին չի աշխատում»
Թբիլիսիի «լոյալ վերաբերմունքի դիմաց Ռուսաստանը պատրաստ է Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի համար հատուկ կարգավիճակի