Թրամփի վարչակազմը ցանկանում է, որ ԱՄՆ հետախուզական գործակալությունները ստեղծեն բոլոր օտարերկրյա լրտեսության թիրախների միասնական տվյալների բազա, ներառյալ լրտեսության մեջ կասկածվողները, հետախուզության աշխատակիցները, հաքերները, հանցավոր խմբավորումները և Կենտրոնական հետախուզական վարչության պոտենցիալ գործակալները, հայտնել է «The New York Times»-ը։
Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի տվյալներով՝ նման ցուցակը կբարելավի համակարգումը և կկանխի գործակալությունների միջև անհամապատասխանությունները։
Հետաքննությունների դաշնային բյուրոյի և ԿՀՎ-ի բարձրաստիճան պաշտոնյաները դեմ են ու պնդում են, որ նման զգայուն տեղեկատվության կենտրոնացումը կարող է բացահայտել գաղտնի գործողություններն ու հետաքննությունները և մեծացնել արտահոսքի կամ չարաշահման ռիսկը։

Բաց մի թողեք
Սերբիայի նախագահը կառաջադրվի վարչապետի պաշտոնում
Սլովակիայի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին. Լուսանկար
ԱՄՆ հետախուզությունը տեղեկացել է Իրանի կողմից հակամարտությունը շարունակելու ծրագրերի մասին. NYT