Հունիսի 21-ին ՔՊ կուսակցության Իջեւանի տարածքային կառույցի անդամներն Իջեւանի «Քարվանասարա» ռեստորանում նշել են հունիսի 7-ի ընտրություններում ՔՊ-ի հաղթանակը։Իջեւանի բնակչուհի Լիլիթ Խաչատրյանը հունիսի 22-ին Ֆեյսբուքի իր էջում կարճ տեսանյութ է հրապարակել, որտեղ 16 տարեկաններն են՝ Թաթայի հայտնի երգի հնչյունների ներքո ուրախ պարում են, եւ գրել է․ «Նշում ենք մեր հաղթանակը»։
«Հրապարակ» թերթը գրում է. Ադրբեջանցիները գրավել են ՀՀ ինքնիշխան տարածքի մի հատված Տավուշից, Բաքվում հայ գերիներն են խոշտանգվում, Կիրանցի հողերը սահմանազատումով հանձնել են Ադրբեջանին, իսկ Տավուշի այն հողերը, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, եւ որը Կիրանցը հանձնելու օրերին խոստանում էին շուտով հետ ստանալ` չեն ստացել, բայց անզուսպ նշում են ՔՊ-ի հաղթանակը, որը, շատերի կարծիքով, հաղթանակ էլ չէ, այլ կեղծիքով, շանտաժով ու բռնությամբ կորզված արդյունք:
Եվ անգամ այդքան ջանքերից ու ադմինիստրատիվ ռեսուրս կիրառելուց հետո էլ ընտրողների կեսից ավելին մերժել է իշխող կուսակցությանը։

Բաց մի թողեք
Եթե մեզ տանեն կործանման, միաժամանակ ներողություն խնդրեն, դրանից ի՞նչ կփոխվի
Նրանց համար սրիկա լինելն ավելի հեշտ է, քան այդ սրիկայությունների մասին լսելը
Քանաքեռցի Տույի սպանության գործով 4 անձ մեղավոր ճանաչվեց, մեկն արդարացվեց