Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ անհատ ձեռնարկատեր Ռոբերտ Ղազարյանին պատկանող պանրի արտադրամասում (Լոռու մարզ, գյուղ Հագվի) իրականացրած ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները.
արտադրական շինության կառուցվածքը չի բացառել պարենային հումքի և սննդամթերքի խաչաձևվող հոսքայնության հնարավորությունը,
պատերի մակերևույթների որոշ հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, առկա են եղել անցքեր,
առաստաղի որոշ հատվածներ ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
բացվող ներքին պատուհանը չի ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանց,
որոշ սարքավորումներ, գործիքներ, պարագաներ չեն պահվել բարվոք վիճակում, ենթարկված են եղել քայքայամաշման (կորոզիայի)։
Իրականացված ստուգման ընթացքում պարզվել է նաև, որ արտադրվել է վտանգավոր սննդամթերք, մասնավորապես փորձաքննության ներկայացված «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի նմուշը «ԱՑԽՄ» ցուցանիշով չի համապատասխանել իրավական ակտերով սահմանված նորմերին:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:


Բաց մի թողեք
Հայաստանում զբոսաշրջային գնացք կգործարկի․ մանրամասներ. Լուսանկար
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը՝ խթանելու հայ-էստոնական տնտեսական համագործակցության զարգացումը
ՌԴ-ում տնտեսական վիճակը վատթարացել է՝ հայտնել է ռուսաստանցիների 60%-ը. սա 20 տարվա ռեկորդային ցուցանիշ է