Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/16 եզրափակչում Մարոկկոյի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Կանադայի նկատմամբ՝ 3:0 հաշվով և նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր:
Հանդիպման առաջին խաղակեսն անցավ լարված և համառ պայքարում։ Կանադայի հավաքականը փորձեց նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը և մի քանի վտանգավոր գրոհ կազմակերպեց, սակայն Մարոկկոյի պաշտպանությունն ու դարպասապահը գործեցին անթերի՝ թույլ չտալով մրցակցին բացել հաշիվը։ Առաջին կեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։
Ընդմիջումից հետո մարոկկացիները զգալիորեն ավելացրին ճնշումը և 50-րդ րոպեին Ազեդին Ունահին դիպուկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը։ Բաց թողած գոլից հետո Կանադան ակտիվացավ, սակայն չկարողացավ արդյունավետ ավարտին հասցնել իր գրոհները։
82-րդ րոպեին Ունահին դուբլ ձևակերպեց՝ կրկնապատկելով Մարոկկոյի առավելությունը, իսկ հանդիպման վերջնամասում` Սուֆիան Ռահիմի օգտվեցին մրցակցի բաց տարածություններից և խփեց Մարոկկոյի երրորդ գոլը:


Բաց մի թողեք
Բանակում մահացած զինծառայողը Երևանից էր, 22 տարեկան․ մանրամասներ
Էստոնիայի նախկին առաջնորդ Սիիմ Կալլասը մահացավ 77 տարեկանում. Լուսանկար
Ընտանեկան բռնության հետ կապված իրավիճակը ավելի ծանր է, քան կարող էին պատկերացնել ամենահոռետեսները. Հակոբյան