«Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման վերաբերյալ»:
Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ինչ վերաբերում է վերջին շրջանում եվրոպական առաջնորդների հաճախակի դարձած հայտարարություններին Ռուսաստանի հետ «խոսելու» անհրաժեշտության մասին, նախևառաջ՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման նպատակով, ապա դրանք շարունակում են համատեղվել մեր երկրին «ռազմավարական պարտություն» հասցնելու կոչերի հետ։ Նման խեղաթյուրված տրամաբանությունը հստակ նշան է այն բանի, որ այսօր Եվրոպան հազիվ թե ի վիճակի լինի որևէ կառուցողական գաղափար առաջարկել»,- ասել է նա:
Ավելի վաղ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Վլադիմիր Զելենսկին լկտի և անիրատեսական պայմաններ է առաջադրում Մոսկվային և իր եվրոպացի համակարգողներին՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։

Բաց մի թողեք
Մակրոնի դեմ ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞
Հունաստան – Գերմանիա ինքնաթիռի կոտրված պատուհանը «սկսել է դեպի դուրս քաշել» ուղևորին, ով հազիվ է հետո փրկվել
ԱԱԾ-ն ձեր ծոծրակին է․ ինչպե՞ս կարող է իշխանությունն օգտագործել ձեր անձնական տվյալներն ու «գաղտնիքները»