«Ուժեղ Հայաստանը» որոշում է կայացրել, կվերցնի պատգամավորական մանդատները:
Այս մասին հայտարարել է կուսակցության առաջին համարը ներկայացնող Նարեկ Կարապետյանը:
«Մենք եկանք մի կարևոր եզրահանգման։ Որպեսզի Հայաստանում տեղի ունենա կարևոր փոփոխություն, պետք է 2 կարևոր բան՝ փողոցային պայքար և Ազգային ժողովում, օրենսդիրում ընդդիմության մեծ ներկայացվածություն։
Այս համակցությունը կբերի մեծ փոփոխության։ Իհարկե,դա պետք է լինի 1 անգամ, 1 օր և վերջնական»,-հայտարարել է Նարեկ Կարապետյանը՝ վստահություն հայտնելով, որ վերջնական փուլում կփոխվի գործող իշխանությունը:

Բաց մի թողեք
«Ուժեղ Հայաստան»-ը սկսել է մարզային հանդիպումների շարք՝ խնդիրներին տեղում ծանոթանալու համար. Տեսանյութ
Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհետացել են. Լուսանկար
ՔՊ-ական Տավրոս Սափեյանն ԱԺ չի գնա