Հունիսի 7-ի ընտրությունները և հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանում «ժողովրդավարության» և «եվրոպական ընտրության» կարգախոսների ներքո ամրապնդվում է Նիկոլ Փաշինյանի ավտորիտար ռեժիմը։
Զանգվածային ձերբակալությունները, selective justice, ընդդիմության և բիզնեսի դեմ ճնշումը,- սրանք «առանձին խախտումներ» չեն, այլ՝ համակարգային քաղաքականություն։ Փոխանակ պահանջելու պահպանել իրական ժողովրդավարական չափանիշները, Արևմուտքը գերադասում է լռել և շնորհավորել «իր առաջնորդին»։
Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և միջազգային արձագանքները այսպես է գնահատել Բաքվի իշխանական minval politika-ի մեկնաբանը։
Ցանկության դեպքում կարելի է Հայաստանի արմատական ընդդիմադիր գործիչներից գրեթե նույն բառամքերով և շեշտադրումներով մեջբերումներ անել և հարցնել, թե ինչո՞ւ Բաքվի իշխանական քարոզչության հետ նրանք Փաշինյանի «ավտորիտար ռեժիմի» և նրա նկատմամբ Արևմուտքի «լռելյան հովանավորության» հարցում «համախոհ» են, բայց ավելի ուշագրավ է ադրբեջանցի հեղինակի ընդհանրացումը: «Տարածաշրջանի համար այդ գործընթացը ուղղակի ռիսկեր են բերում՝ Ադրբեջանի հետ խաղաղ կարգավորման ձգձգում, Հայաստանում ռևանշիստական աճ և երկրի վերածում պերմանենտ անկայունության գոտու։
Պատմությունը վկայում է, որ անգամ «եվրոպամետ» բռնապետությունները ինչպես իրենց ժողովուրդների, այնպես էլ հարեւանների համար հազվադեպ են լավ ավարտ ունենում։ Այս իմաստով Հայաստանը բացառություն» չէ։
Հայաստանի ընդդիմությունը համարում է, որ «Փաշինյանը բռնապետություն է հաստատում, որպեսզի միանձնյա կատարի Ադրբեջանի բոլոր պահանջները»։ Բաքուն, ինչպես հասկացվում է մեջբերված ձևակերպումներից, «մտահոգություն ունի, որ Արևմուտքի հովանավորությամբ ստեղծվող ավտորիտար ռեժիմը ձգձգում է Ադրբեջանի հետ խաղաղ կարգավորումը, Հայաստանում ռեւանշիզմ սնուցում»։
Անշուշտ, զավեշտ է, երբ բոլոր առումներով բռնապետական Ադրբեջանը Հայաստանի վարչապետին մեղադրում է «ավտորիտարիզմի» մեջ, բայց այստեղ «բանալի միտքը» այն է, որ այն «ստեղծվում է Արևմուտքի հովանավորությամբ», այնտեղ Փաշինյանին ընդունում են որպես իրենց «կերտած առաջնորդի»։
Ի՞նչ եզրակացության կարելի է հանգել այս «տողատակերից»։ Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանին չի հաջողվել և չի հաջողվում Հայաստանին «ոչ պայմանագրային պայմաններ առաջադրել», քանի որ Փաշինյանը ունի Արևմուտքի աջակցությունը, ինչից ուղղակի հետևում է, որ Ալիևը կցանկանար, որ Նիկոլ Փաշինյանը Արևմուտքի «կերտած առաջնորդը» չլիներ։
Ալիևյան ընկալումը որքանո՞վ է բխում Արևմուտք-Հայաստան իրական հարաբերությունների ներկայից եւ ապագայի ծրագրումներից, բոլորովին այլ հարց է։ Փաստ է, որ հունիսի 7-ի քվեարկության արդյունքները անսպասելի են եղել նաև նրա համար։

Բաց մի թողեք
Զրոյական դիմակայություն
Պուտինին պետք է, որ «անդունդի եզրին կանգ առնելու պահանջ» հնչեցվի
Կողմերը օգոստոսի 8-ը «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու, իսկ եթե «չհիշեցնի՞»