13/07/2026

EU – Armenia

Զոհեր և վիրավորներ կան․ Ուկրաինան կրկին հարձակվել է Մոսկվայի վրա

Սոլնեչնոգորսկում (Մոսկվայի մարզ) երկու մարդ վիրավորվել է բազմաբնակարան շենքի վրա անօդաչու թռչող սարքի հարվածից հետո։

«Ժամը 20:30-ից սկսած՝ Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է հակառակորդի ավելի քան 350 անօդաչու թռչող սարք։ Դրանց մեծ մասը չեզոքացվել է ՀՕՊ ուժերի կողմից հեռավոր մատույցներում։ Հիսուն անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Մոսկվային մոտենալիս», – այսօր առավոտյան հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Մոսկովյան մարզում անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, ավելի վաղ հայտնել էր մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։

Նրա խոսքով՝ Մոսկվայի մարզում՝ Օդինցովոյի, Նարո-Ֆոմինսկի, Ռուզայի, Ռամենսկոյեի, Մոժայսկի, Վոլոկոլամսկի, Չեխովի, Օզերիի, Իստրայի, Պոդոլսկի, Ստուպինոյի, Դոմոդեդովոյի, Սոլնեչնոգորսկի և Կոլոմնայի վրայով «խոցվել և ճնշվել է 81 անօդաչու թռչող սարք»։

Այդ շրջաններում մասնավոր տներ և կառույցներ են ավերվել։