Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստանի նկատմամբ սահմանված բոլոր տարանցիկ սահմանափակումները։
Ըստ APA-ի՝ նա ասել է, որ Ռուսաստանից, Ղազախստանից և այլ երկրներից Ադրբեջանի միջոցով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 40,000 տոննա տարբեր բեռներ։
«Ավելին՝ Ադրբեջանն ինքն է սկսել նավթամթերք արտահանել Հայաստան։ Եթե չեմ սխալվում, մինչ օրս մատակարարվել է ավելի քան 10,000 տոննա նավթամթերք։ Հատկապես ներկայիս իրավիճակում, երբ շատ երկրներ վառելիքի պակասի են բախվում, Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, և այդ աղբյուրը Ադրբեջանն է։ Առանց դրա Հայաստանը հավանաբար ստիպված կլիներ բենզին և դիզելային վառելիք փնտրել աշխարհի այլ վայրերում»,- ընդգծել է Ալիևը։

Բաց մի թողեք
Իսլանդիայի գյուղական վայրերի ընտրողները մեծամասամբ դեմ են քվեարկել ԵՄ-ի հետ բանակցությունների վերսկսմանը
Ձկնորս Արնար Քրիստյանսոնը պատմում է, թե ինչու է դեմ քվեարկում ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսմանը
Իսլանդացիները «ոչ» են ասում ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների վերսկսմանը