Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է կարգադրություն, որով որոշվել է Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին տրամադրել միանվագ դրամական պարգևատրում։
Կարգադրության համաձայն՝ որոշումն ընդունվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի և պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրությունը կարգավորող օրենքի համապատասխան դրույթների հիման վրա։ Փաստաթղթով նաև հանձնարարություն է տրվել ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին՝ օրենքով սահմանված կարգով կազմակերպել պարգևավճարների վճարումը։
Հատկանշական է, որ այս ամիս խորհրդարանի աշխատակազմը պարգևատրվում է արդեն երկրորդ անգամ։ Նախորդ միանվագ դրամական պարգևատրումը կատարվել էր հուլիսի 2-ին՝ Ալեն Սիմոնյանի ստորագրած մեկ այլ կարգադրության հիման վրա։

Բաց մի թողեք
ԱԳՆ և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են «Firebird» ԱԲ գործարան. Լուսանկարներ
«Մարգարա» անցակետ են այցելել ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում ՀՀ դեսպանները. Լուսանկար
Թեմուր Շահնազարյանի՝ պաշտոնից ազատման տեղեկությունները ստահոդ են. ՊՆ մամուլի քարտուղար