13/07/2026

EU – Armenia

Ինչու են Իրանից մոտոցիկլետներով եկել Երևան. ովքեր են նրանք. Լուսանկար

Խաղաղության և բարեկամության ուղերձով իրականացվող միջազգային արշավի շրջանակում երկու իրանցի մոտոցիկլավարներ այցելել են Հայաստան՝ որպես իրենց ուղևորության առաջին կանգառ։

«Խաղաղություն և քաղաքակրթություն» խորագրով նախաձեռնության մասնակիցները «Խաղաղություն բոլորի համար․ ո՛չ պատերազմին» կարգախոսով ճանապարհ են անցել ավելի քան 2000 կիլոմետր՝ Իրանի Թայբադ քաղաքից հասնելով Երևան։

Հայաստանի մայրաքաղաքում գտնվելու ընթացքում Ռամազանին և Գոլբաֆթը այցելել են Երևանի Կապույտ մզկիթ, ինչպես նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոն, որտեղ ներկայացրել են իրենց խաղաղության և բարեկամության ուղերձը:

Ինչու են Իրանից մոտոցիկլետներով եկել Երևան. ովքեր են նրանք