Իրանը անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Քուվեյթում ԱՄՆ ռազմակայանների վրա։
Այս մասին հայտնել է իրանական IRIB հեռուստառադիոհաղորդակցման կորպորացիան։
«Իրանի Իսլամական Հանրապետության բանակը մի քանի ժամ առաջ անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Քուվեյթում ԱՄՆ բանակի կապի համակարգերին, վառելիքի պահեստարաններին, Patriot հակաօդային պաշտպանության համակարգերին, դիտաշտարակներին և զինամթերքի պահեստներին»,- մեջբերել է IRIB-ը Իրանի բանակի մամուլի ծառայության հայտարարությունը։
Ամերիկյան զինվորականները նույնպես հարվածներ են հասցրել Իրանի տարածքին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը։
«Կենտրոնական հրամանատարությունն Իրանի դեմ հարվածների ալիքն ավարտել է ԱՄՆ արևելյան ափի ժամանակով ժամը 22:15-ին: Հինգժամյա առաքելության ընթացքում ԱՄՆ ԶՈՒ-ն հաջողությամբ խոցել է Իրանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտները»,- ասվում է հրամանատարության տարածած հաղորդագրության մեջ։
Ի թիվս այլ վայրերի՝ հարվածներ են հասցվել Բուշեր, Ջասկ, Քոնարակ, Բենդեր-Աբաս, Չաբահար քաղաքներին և Աբու Մուսա կղզուն։

Բաց մի թողեք
Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն մեղադրանքներ է պատրաստում «Ժողովրդի ծառա»-ի ղեկավարի և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարի դեմ. Լուսանկար
էրդողանը վերջակետ դրեց՝ ԵՄ անդամակցությունն Թուրքիայի առաջնահերթությունը չէ
Ռուսաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական սկանդալ է հասունանում