Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ երկար տարիներ ղարաբաղյան հակամարտության բանակցությունների հիմքում նախկին ԼՂԻՄ-ի, Քարվաճառի և Լաչինի շրջանի՝ ՀՀ-ին հանձնումն է եղել, գրել է Տիգրան Աբրահամյանը։
«Ըստ Ալիևի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ի դեմս ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի, ևս պնդել են լուծման այդ ճանապարհը:
Ի դեպ, այդ գաղափարն ու դիրքորոշումները երևում են նաև Փաշինյանի՝ նախորդ տարի հրապարակված արցախյան բանակցային գործընթացի փաթեթներից:
Փաստացի, միջազգային հիմնական դերակատարները պաշտպանել են Արցախի ինքնորոշման իրավունքը, երկար տարիներ այդ ուղղությամբ բանակցություններ են տարվել, իսկ փաշինյանական իշխանությունը մերժել է այդ մոտեցումը և Արցախը հանձնել Ադրբեջանին», – գրել է Աբրահամյանը:

Բաց մի թողեք
Հայաստանի դեպքում անվտանգային միջավայրի օպտիմալացումը առաջնահերթություն է
«Փողով գրողը» արյանս մեջ չկա․ Սոֆյա Հովսեփյանը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ. Տեսանյութ
Ադրբեջանը, խաղացնելով, պարեցնելով, այնքան է «քշելու» ՔՊ-ին, մինչև իր պահանջները կատարվեն․ Աբրահամյան