Հուլիսի 14-ին պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին:
Արման Սարգսյանը շնորհավորել է Սատու Կոյվուին Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել առաքելության իրականացման գործում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր։



Բաց մի թողեք
Կառավարության ղեկավարը պնդել է, որ խորհրդարանական ընդդիմությունը կքվեարկի հանրաքվեի օգտին. Տեսանյութ
Հայաստանի տեղը աշխարհում և Հունաստանի ու Հայաստանի միջև հավերժական բարեկամությունը
Հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը