Թուրքական Okean Maritime ընկերությանը պատկանող «Atlas Bey» քաղաքացիական առևտրային նավը Օդեսայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքերով հարձակման է ենթարկվել։
Այս մասին, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ «Նավում գտնվել է Ադրբեջանի 11 քաղաքացի։
Ըստ առկա տեղեկությունների, նավի կապիտանից բացի, որը Ադրբեջանի քաղաքացի է, անձնակազմի մնացած անդամներիը ափ են դուրս բերվել Օդեսայում։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար։
Ներկայումս աշխատանքներ են տարվում նավի կապիտանին գտնելու համար։ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը մշտական կապի մեջ է համապատասխան մարմինների հետ և ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ Ադրբեջանի քաղաքացիներին հյուպատոսական օգնություն ցուցաբերելու համար», – ասվում է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Բաց մի թողեք
Էյ, Իլոն, մեծ մարդ, դու նորից քաղաքականությո՞ւն ես խաղում քո արտադրանքի հետ․ Լեհաստանի ԱԳ նախարար
Սկանդալային վարքագծով ԱՄՆ դեսպանը հրաժարական կտա. Լուսանկար
ԵՄ-ն կպահանջի պաղեստինյան ընտրություններ անցկացնել «2027-ի սկզբին»