ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շարունակում է բարձրաձայնել Հայաստանում ընտանեկան բռնության թեման, ընտանիքներում տիրող իրավիճակն ու համակարգային լռությունը։
Հակոբյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել և խոսել իրական դեպքերի մասին, նկարագրել իրավիճակներ, որոնք լսել է ականատեսներից։
Օրինակ՝ դեպքերից մեկում ամուսինը բակում ծեծել է կնոջը, սառը ջուր պահել նրա վրա, այնուհետև սկսել գոտիով հարվածներ հասցնել թաց մարմնին։ Գոտիով դաժան ծեծի ենթարկվելուց հետո կինը գնացել է հայրական տուն, սակայն մեկ ամիս անց հայրն ու եղբայրը նրան վերադարձրել են ամուսնու տուն։
Մեկ այլ դեպքում հաշմանդամության սայլակին գտնվող տղամարդը Մարտի 8-ը շնորհավորելու պատրվակով իր մոտ է կանչել կնոջը և դանակով հարվածել։
Եվս մի իրավիճակ էլ նկարագրվել է մարզասրահում կատարված դեպքից, երբ ամուսինները միասին մարզվել են, և շատ անակնկալ բոլորի ներկայությամբ ամուսինը սկսել է ոտքով հարվածել երիտասարդ կնոջը։
Խոսելով թեմայի մասին՝ Աննա Հակոբյանը մեկ անգամ ևս տեղեկացրել է, որ առաջիկայում իրավիճակի իրական պատկերն ունենալու համար հարցում է անցկացվելու։
«Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է»,- փաստել է նա։

Բաց մի թողեք
Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ կոչ արե՞լ են Իսրայելին՝ չճանաչել Հայոց ցեղասպանությունը
«Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր․ Լուսանկար
1 զոհ, 1 վիրավոր․ բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Kia Forte»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ Լուսանկար