ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք․ Երևան, Նուբարաշենի խճուղի 97/1)։
Ստուգման արդյունքում հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսվարողը ենթարկվել է 547,150 (հինգ հարյուր քառասունյոթ հազար հարյուր հիսուն) ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության։
Արձանագրված իրավախախտման հիմքով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ։

Բաց մի թողեք
Թուրքիայում սննդամթերքի գինն ավելի թանկ է, քան եվրոպայում
Հայկական ձուկը՝ դեպի Եվրոպա․ ի՞նչ է արտահանվելու
Ադրբեջանը կես տարում 17,1 միլիոն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան