Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՆՆ հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող հացի արտադրամասում («88» սուպերմարկետ, Լոռու մարզ, քաղաք Ստեփանավան) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը, մասնավորապես՝
– արտադրական շինության պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրա նցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
– առաստաղը պատրաստված է եղել փայտե, անհարթ, չլվացվող նյութերից, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
– սննդամթերքի արտադրության գործընթացում սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող գույքը, մասնավորապես՝ աշխատանքային սեղանները, պատրաստված են եղել փայտե, անհարթ, չլվացվող նյութերից,
– սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող պարագաները, մասնավորապես՝ հացաթխման համար օգտագործվող տապակները, չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները շտկելու վերջնաժամկետ:

Բաց մի թողեք
Թերլիցքավորման համար տնտեսվարողը ենթարկվել է 547,150 դրամի չափով վարչական պատասխանատվության
Ադրբեջանը կես տարում 17,1 միլիոն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան
Մեկ տարի չորս ամիս առաջ պարապուրդի մատնված գործարանը կվերագործարկվի