Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Եվրոպան գտնվում է ավելի մեծ զինված հակամարտության եզրին։
Այս մասին նա խոսել է Axel Springer մեդիա ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Մաթիաս Դյոպֆների փոդքասթի ժամանակ։
«Կարծում եմ՝ մենք գտնվում ենք ավելի մեծ պատերազմի սկզբում», – հայտարարել է Վուչիչը։
Նա ասել է, որ հույս է ունեցել, որ վերջերս ինչ-որ մեկը ջանքեր կգործադրի Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունում խաղաղության հասնելու համար։ Սակայն սերբ առաջնորդը նշել է, որ դա տեղի չի ունեցել և, իր կարծիքով, մոտ ապագայում տեղի չի ունենա։
«Սա նշանակում է, որ մենք գտնվում ենք շատ ավելի մեծ պատերազմի շեմին», – ասել է Վուչիչը։

Բաց մի թողեք
Նոր մրցակիցը ստիպում է Իտալիայի Մելոնիին վերադառնալ իր ծայրահեղ աջ արմատներին
Եվրոպայի միգրացիոն քաղաքականության իրական խնդիրը
Կոսովոյի վարչապետի վրա խորհրդարանում ձվեր են նետել, քանի որ քաղաքական ճգնաժամը սրվում է. Լուսանկար