Իշխանական բլոգեր Արամ Ավետիսյանի հրահրած սկանդալից հետո` երբ ծամոնի պես կպել էր ձմերուկ վաճառող քաղաքացուն եւ վիրավորում էր նրան` կարծիք հայտնելու համար, տեղեկացանք, որ իրավապահները կատարել են բլոգերի «հանձնարարությունը», ով վեճի ժամանակ սպառնում էր քաղաքացուն բանտ ուղարկել` «ժուժուների կամեռում նստացնել», եւ խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ էին նախաձեռնել:
Վարույթի շրջանակներում ձմերուկ վաճառող երիտասարդը` Արման Քալաշյանը բերման էր ենթարկվել ու ձերբակալվել, ապա՝ ազատ արձակվել։ Թերեւս մեծ հանրային աղմուկից հետո Քննչական կոմիտեն որոշել է քրեական վարույթը «օդում կախված պահել»: Մենք տեղեկացանք, որ այս գործով չկա ոչ մեղադրյալ, ոչ էլ տուժող։
Քալաշյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը կարգավիճակ չունի, ձերբակալությունից հետո հարցաքննվել է եւ ազատ արձակվել․ «Ոչ մի կարգավիճակ չունի այս պահին, ձերբակալությունից հետո հարցաքննվել է եւ վերջ։ Ոչ ոք կարգավիճակ չունի, ես մեղադրանք այստեղ չեմ տեսնում»։ Փաստաբանը ենթադրեց, որ ամենայն հավանականությամբ, իշխանական բլոգերն էլ հարցաքննված կլինի, բայց թե ինչ է ասել, ինչպես է ներկայացրել իրավիճակը, տեղյակ չէ։ Ի դեպ, ներկայացնելու կարիք էլ չկա, քանի որ ամեն ինչ տեսագրված է եւ տեսանյութում հստակ երեւում են եւ Քալաշյանի, եւ սադրիչ բլոգերի գործողություններն ու խոսքերը:
Գրիգորյան նշեց նաեւ՝ Արման Քալաշյանը շարունակում է իր առօրյայով զբաղվել, նրա վրա ճնշում չկա․ «Բա ի՞նչ անի, էդ էրեխեքին ո՞վ պահի։ Չեմ կարծում՝ ինքը ճնշվող տղա է»։



Բաց մի թողեք
Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան
Արսենի կորուստը հերթական հարվածն էր․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․Սամվել Կարապետյան
Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «Lexus»-ն ու թիվ 48 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը. Լուսանկար