Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» աստղ Լիոնել Մեսսին պատրաստվում է իրավական քայլերի դիմել մի շարք լրատվամիջոցների և լրագրողների դեմ՝ հոր հուղարկավորության արարողությունը, ըստ նրա կողմի, անօրինական կերպով լուսաբանելու համար։
Այս մասին սոցցանցերում հայտնել է լրագրող Ֆրան Կասարետտոն։ Նրա փոխանցմամբ՝ Մեսսին մտադիր է պաշտպանել իր անձնական կյանքի իրավունքը և դատարանում վիճարկել հուղարկավորության ընթացքում տեղի ունեցած լուսաբանումը։
Ֆուտբոլիստի հոր՝ Խորխե Մեսսիի հուղարկավորությունը տեղի է ունեցել օգոստոսի 9-ին՝ փակ դռների հետևում։ Ընտանիքը ցանկացել է արարողությունն անցկացնել առանց հանրային ուշադրության և լրատվամիջոցների ներկայության։
Խորխե Մեսսին մահացել է օգոստոսի 8-ին՝ 68 տարեկան հասակում՝ ծանր հիվանդությունից հետո։

Բաց մի թողեք
Ռուբեն Վարդանյանի կինն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի ուղերձին
Լեգենդը մահացավ. Լուսանկար
Բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին