ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ՝ վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383 -րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։
Այսպես, ներկայացված դիմումով Փիլոյանը խնդրել է Սահմանադրության 61-րդ հոդվածին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383 -րդ հոդվածի 3-րդ մասն՝ այնքանով , որքանով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383 -րդ հոդվածի 3-րդ մասը Վճռաբեկ դատարանին ուղղակիորեն թույլ է տալիս՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ իսպառ չպատճառաբանելու այն հետևությունը , որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ իրավունքի զարգացման խնդիր առկա չէ։
Մասնավորապես, ներկայացնելով իր վերաբերյալ քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշել է, որ այն դեպքում, երբ վճռաբեկ բողոքը ներկայացված է վարույթ ընդունելու այն պայմանի վկայակոչմամբ , որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդի, ապա վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ Վճռաբեկ դատարանը պարտավոր չէ հիմնավորել վկայակոչված պայմանի բացակայությունը , մասնավորապես , վիճարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383 -րդ հոդվածի 3-րդ մասից հետևում է, որ այն Վճռաբեկ դատարանին ուղղակիորեն թույլ է տալիս վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ իսպառ չպատճառաբանելու այն հետևությունը, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ իրավունքի զարգացման խնդիր առկա չէ:



Բաց մի թողեք
Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան
Արսենի կորուստը հերթական հարվածն էր․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․Սամվել Կարապետյան
Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «Lexus»-ն ու թիվ 48 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը. Լուսանկար