Իշխանականները ջանք ու եռանդ չեն խնայում Ազգային ժողովի ամբիոնից Ամենայն հայոց կաթողիկոսին թիրախավորելու համար, նրան ավազանի անունով են կոչում, հայտարարում, որ նա պետք է հեռանա, ասում են, որ նրան որպես կաթողիկոս չեն ճանաչում։
Հրապարակ թերթը գրել է․ Նույնիսկ հայտարարում են, որ Ադրբեջանի Փաշազադեն հոգեւոր առաջնորդ է, «ի տարբերություն» մեր կաթողիկոսի:
Այս խայտառակ ու ամոթալի իրողության շուրջ փորձեցինք զրուցել մշակույթի գործիչների հետ, խնդրեցինք նրանց՝ գնահատականներ տալ, դիրքորոշում հայտնել։ Հաղորդավար Նազենի Հովհաննիսյանը շատ կարճ դիտարկում արեց՝ ընդգծելով․ «Ամենայն հայոց կաթողիկոսին թիրախավորելն անընդունելի է, եթե մենք ընդհանրապես մեզ համարում ենք քրիստոնեությունն առաջինը ընդունած ազգ եւ ունենք պետական կրոն»։
Երգչուհի Հասմիկ Կարապետյանը նշեց, որ թեման քաղաքական բնույթ ունի, իսկ ինքը բավարար գիտելիքներ չունի՝ այդ հարցի վերաբերյալ հստակ կարծիք հայտնելու համար։ Այնուամենայնիվ, վերաբերմունք հայտնեց. «Ես մեր մշակույթին, Եկեղեցուն վերաբերվում եմ շատ դրական, շատ եմ գնահատում, բարձր եմ գնահատում»։ Անդրադառնալով եկեղեցի հաճախելուն՝ նշեց․ «Մենք ընտանիքով պարբերաբար` ոչ ամեն կիրակի, բայց պատարագի հաճախում ենք։ Երեւույթը, իհարկե, տհաճ է, բնականաբար, բայց ես չգիտեմ՝ ինչու է այդպես։ Ես իմ հավատքը շատ բարձր եմ գնահատում, եկեղեցի հաճախում եմ, բայց դուք ինձ տանում եք քաղաքական դաշտ, որտեղ ես ասելիք չունեմ»։
Կապ հաստատեցինք նաեւ երգչուհի Արմինե Գրիգորյանի հետ։ Ամենայն հայոց կաթողիկոսին թիրախավորելու փաստի վերաբերյալ նա իր մտահոգությունն արտահայտեց․ «Շատ վատ եմ վերաբերվում մեր կրոնը, մեր հավատը թիրախավորելուն։ Կաթողիկոսը եթե զավակ ունի, ապա իրենք ավելի վատ բաներ են անում։ Սկզբում այլ թեմա էր, հետո անցան զավակ ունենալուն։ Չեմ կարծում, թե հենց այդ խնդիրն է, ուղղակի կառչում են այդ թեմայից»։ Անդրադառնալով Ամենայն հայոց կաթողիկոսի հետ անձնական հանդիպում կամ շփում ունենալուն, Արմինե Գրիգորյանը նշեց․ «Չէ, չի եղել առիթ, չեմ հանդիպել։ Պարտադիր չէ ծանոթ լինեմ, որ այսպես մտածեմ»։

Բաց մի թողեք
Եթե մեզ տանեն կործանման, միաժամանակ ներողություն խնդրեն, դրանից ի՞նչ կփոխվի
Նրանց համար սրիկա լինելն ավելի հեշտ է, քան այդ սրիկայությունների մասին լսելը
Քանաքեռցի Տույի սպանության գործով 4 անձ մեղավոր ճանաչվեց, մեկն արդարացվեց