ԱԺ-ում ԿԳՄՍ և Սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի թեկնածության քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է կրթության ոլորտում առկա մի շարք խնդիրների։
Նրա խոսքով՝ մասնագիտական հանրության կողմից բարձրաձայնված մտահոգություններից հետո պետական փորձաքննություն անցած և պաշտոնապես երաշխավորված որոշ դասագրքեր կրկին փորձաքննության անհրաժեշտություն են ունենում, իսկ որոշ դեպքերում առաջանում է նաև դրանց վերատպության հարցը։
Գալստյանն անդրադարձել է նաև «Այբբենարանի» ձևավորմանը՝ առանձնացնելով Մեսրոպ Մաշտոցի պատկերի փոխարինումը QR կոդով։ Պատգամավորը նման մոտեցումը խիստ քննադատության է ենթարկել՝ ընդգծելով, որ այդ որոշման գնահատականը դժվարանում է նույնիսկ ձևակերպել։
«Այբբենարանում Մաշտոցի նկարը QR կոդով փոխարինելը պարզ խայտառակություն չէ, ես չգիտեմ ինչպես այն գնահատել»,- ասել է նա։

Բաց մի թողեք
Պետությունը պարտվել են նաև դասարանում
Էստոնիայի «Կրթական նորարարություն և առաջնորդություն» ծրագրի դասերը և Հայաստանի PISA 2025-ը
Մարզպետը սպառնացել է տնօրենին` հերքեք, թե չէ կհեռացնեմ աշխատանքից