«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը լրագրողների հետ զրույցում հերքել է այն հրապարակումները, թե իր ելույթների վրա արգելք է դրված, ըստ նրա՝ պարզապես ընդհանուր ելույթների թիվը պակասեցրել են:
«Ձեր տեղեկությունները ճիշտ չեն, նման արգելքներ գոյություն չունեն, ելույթների հերթագրումը նախատեսված է ընդմիջումից հետո»,- ասել է Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու այլևս ԱԺ-ում ելույթներ չի ունենում, արդյո՞ք իր վրա արգելք կա դրված:
Էդգար Ղազարյանը հավելել է՝ խմբակցությունների ելույթների քանակի սահմանափակման մասով պայմանավորվածություն կա. «Մեր խմբակցության ուրիշ պատգամավորներն էլ պետք է ելույթներ ունենան, միայն ես չէ, որ պետք է ունենամ»:

Բաց մի թողեք
Հայաստանի եվրոպական մերձեցման ամենաքիչ աղմկոտ, բայց ամենագործնական դրվագներից մեկն է
Ծառուկյան․ «Հայաստանը բարդ փուլում է, մենք պարտավոր ենք ստեղծել ներքին համերաշխության մթնոլորտ»
Հայաստանում դեռ կա՞ն հուսահատ հայրենակիցներ, որոնք չեն հավատում, թե ՔՊ-ն հեռանալու է․ Նարեկ Կարապետյան