27/08/2026

EU – Armenia

Իսրայելը միայն Թուրքիայից է զգուշանում․ խորհրդարանի նախագահ

Թուրքիայի խորհդրարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը ելույթ է ունեցել քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների համար։ Նա ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձել է Իսրայելին։

Քուրթուլմուշը նշել է, որ Իսրայելը մտահոգված է «Ահաբեկչությունից զերծ Թուրքիա» գործընթացից։

«Իսրայելը տարածաշրջանի համար պարզապես տեսական սպառնալիք լինելուց շատ ավելի հեռու է գնացել։ Վերջին շրջանում տարածաշրջանում գրեթե մի երկիր չկա, որի վրա Իսրայելը չի ​​հարձակվել։ Իրանի, Լիբանանի, Սիրիայի, Կատարի, Եմենի ու տարածաշրջանի բոլոր երկրների վրա է հարձակվել։»։

Ըստ Քուրթուլմուշի՝ այդ երկիրը միայն զգուշանում/վախենում է Թուրքիայից և այն խաղաղության ու եղբայրության մթնոլորտից, որը Թուրքիան կստեղծի տարածաշրջանում, հաղորդում է Ermenihaber-ը։