Թուրքիայի խորհդրարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը ելույթ է ունեցել քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների համար։ Նա ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձել է Իսրայելին։
Քուրթուլմուշը նշել է, որ Իսրայելը մտահոգված է «Ահաբեկչությունից զերծ Թուրքիա» գործընթացից։
«Իսրայելը տարածաշրջանի համար պարզապես տեսական սպառնալիք լինելուց շատ ավելի հեռու է գնացել։ Վերջին շրջանում տարածաշրջանում գրեթե մի երկիր չկա, որի վրա Իսրայելը չի հարձակվել։ Իրանի, Լիբանանի, Սիրիայի, Կատարի, Եմենի ու տարածաշրջանի բոլոր երկրների վրա է հարձակվել։»։
Ըստ Քուրթուլմուշի՝ այդ երկիրը միայն զգուշանում/վախենում է Թուրքիայից և այն խաղաղության ու եղբայրության մթնոլորտից, որը Թուրքիան կստեղծի տարածաշրջանում, հաղորդում է Ermenihaber-ը։

Բաց մի թողեք
Yandex-ում համատարած խափանումներ են․ Ուկրաինան 3-րդ կենտրոնին է հարվածել. Լուսանկար
Ջոնսոնը «զզվելի» է անվանել Թրամփի՝ Պուտինի հետ վերջին գործարքը
Ծրագրել են սպանել վարչապետին և ՊՆ ղեկավարին․ ուժայինները շտապ հավաքվում են. Լուսանկար