Երեկ՝ օգոստոսի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 20։45-ի սահմաններում Մարմարաշեն բնակավայրի վարչական տարածքում Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Դավիթ Դ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 62-ամյա Հրաչյա Գ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը հիվանդանոցից ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը վիրահատարանում մահացել է։ Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են «Mercedes S500» մակնիշի ավտոմեքենա, որը պատկանել է վրաերթի ենթարկվածին։


Բաց մի թողեք
ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից. Լուսանկար
Նուբարաշենում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մահը. Լուսանկար
Հայաստանում Yandex Go-ի որոշ ծառայություններ ժամանակավորապես անհասանելի են կամ աշխատում են ընդհատումներով