Հայաստանի անշարժ գույքի շուկան միաժամանակ ակտիվ և խոցելի է՝ աճող պահանջարկի ու կառուցվածքային անհավասարակշռությունների ազդեցությամբ, ինչը ստեղծում է գերտաքացման ռիսկեր։ Գների աճը հաճախ պայմանավորված է սպասումներով ու արտաքին պահանջարկով, ոչ թե հիմնարար ցուցանիշներով։
«Փաստ» օրաթերթը գրում է. 2022-ին ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով մեծ թվով ռուսաստանցիների տեղափոխումը սուր ճնշում գործադրեց վարձակալության շուկայի վրա՝ գները արագ բարձրացան, ապա արտաքին պահանջարկի նվազման հետ հատվածաբար վերադարձան հավասարակշռված մակարդակների։
Ռուսաստանի գործոնը շարունակում է կարևոր լինել, ներառյալ Ռուսաստանի հայերի հնարավոր վերադարձը կամ երկրորդ բնակության ձևավորումը, ինչը կարող է մեծացնել պահանջարկը նաև մարզերում։ Սա դրական է, եթե կա բավարար նոր առաջարկ և չի վերածվում գների սպեկուլ յատիվ բարձրացման։

Բաց մի թողեք
Մարդ ինչքան անբարո պետք է լինի․․․ Ամեն ինչ էսքան խոցելի, էսքան անհեթեթ ու գլխիվայր շրջվա՞ծ…
Լսե՞լ եք, մի ադրբեջանցի պաշտոնյա Արծվաշեն ասի, ասում են` Բաշքենդ
Հաղթել՝ չի նշանակում օրենքից դուրս լինել