Կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի վիճակահանությունը, որի արդյունքում «Արարատ-Արմենիան» իմացավ մրցաշարի հիմնական փուլում իր մրցակիցներին։
Վիճակահանության արդյունքում «Արարատ-Արմենիան» լիգայի փուլում կանցկացնի ութ հանդիպում՝ չորսը սեփական հարկի տակ, ևս չորսը՝ արտագնա։
Երևանյան խաղերում Հայաստանի չեմպիոնը կմրցի Նիդերլանդների «ԱԶ Ալկմարի», Չեխիայի «Սպարտայի», Սլովենիայի «Ցելյեի» և Նիդերլանդների ՆԵԿ-ի դեմ։
Արտագնա հանդիպումներում «Արարատ-Արմենիայի» մրցակիցները կլինեն իտալական «Միլանը», ավստրիական «Զալցբուրգը», լեհական «Յագելոնիան» և պորտուգալական «Տորենսեն»։
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա» ակումբի մրցակիցներ են․
Արտագնա
«Միլան» (Իտալիա), «Զալցբուրգ» (Ավստրիա), «Յագելոնիա» (Լեհաստան), «Տորենսե» (Պորտուգալիա)
Տնային
«ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ), «Սպարտա» (Չեխիա), «Ցելյե» (Սլովենիա), ՆԵԿ (Նիդերլանդներ)
Վիճակահանության ընդհանուր արդյունքները


Բաց մի թողեք
Հաղթահարի՛ր վախերդ եղբայր, Սերժ
«Միլան», «Յուվենտուս», «Արարատ-Արմենիա» ․․․ ի՞նչ սպասել. Լուսանկար
Փաշինյանն իրեն «Աստծուց վեր» է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական Եկեղեցու վրա․ Ռոբերտ Ամստերդամ