28/08/2026

EU – Armenia

Պուտինը կարծում է, որ ԱՄՆ-ն թուլացել է. The Washington Post

ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ Կրեմլը կարծում է, որ Իրանի հետ երկարատև պատերազմը թուլացրել է ԱՄՆ ռազմական կարողությունները և հնարավորություն է ստեղծել Ռուսաստանի համար մեծացնել ճնշումը ամերիկյան շահերի և դաշնակիցների վրա Եվրոպայում։

Ըստ The Washington Post-ի՝ այս հետախուզական տեղեկատվությունը նախորդել է ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆի Մոսկվա կատարած գաղտնի այցին։

Բանակցությունների ընթացքում նա զգուշացրել է ռուսական կողմին, որ Ուկրաինայի դեմ պատերազմի լուրջ սրացումը կարող է հակառակ ազդեցություն ունենալ Մոսկվայի վրա։

Հրապարակման աղբյուրներից մեկը պնդում է, որ Ռուսաստանը գործում է այն ենթադրությամբ, որ ԱՄՆ-ն «սպառել է իր ռեսուրսները և ի վիճակի չէ միջամտել»։ Այս գնահատականները հայտնվել են ԱՄՆ ուժերի պատրաստվածության նվազման և Իրանի դեմ արշավի ընթացքում զինամթերքի սպառման մասին հաղորդագրությունների ֆոնին։

Ըստ The Washington Post-ի՝ Ռատկլիֆը նաև ակնարկել է Մոսկվային, որ Պուտինի կողմից իրավիճակի զգալի սրացումը կարող է Դոնալդ Թրամփին դրդել ավելի ակտիվորեն աջակցել Վլադիմիր Զելենսկուն։