Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում ավտոմեքենա է պայթել։ Նախնական վարկածի համաձայն՝ զոհվել է ռուսական զինվորական, մայոր Սերգեյ Սեչկովը։ Ռուսական առանձին մեդիահարթակներ հաստատել են Սեչկովի զոհվելու փաստը։
Վերջինս հայրը, ըստ այդ հրապարակումների, հաստատել է, որ որդին զոհվել է, նրան պայթեցրել են։ Զինվորականը ծառայել է ռազմաօդային ուժերում։ Նա 43 տարեկան է։ Ծնունդով Ռյազան քաղաքից է։
Հայտնի է դարձել նաեւ, որ ռումբը զինվորականի մեքենայում տեղադրել է 24 տարեկան մի աղջիկ, ով ՌԴ է կարողացել մուտք գործել Թուրքիայի եւ Մոլդովայի տարանցմամբ։ Աղջիկը ՌԴ քաղաքացի է եղել։ Մի քանի ամիս առաջ, նրա հետ կապ են հաստատել անհայտ անձինք, օգտագործելով մեսենջերային հավելված։
Նրա հետ խոսել են քաղաքականության եւ պատերազմի մասին, հետո առաջարկել ռումբ տեղադրել իրենց մատնանշած մեքենայում եւ ապահով հեռանալ ՌԴ տարածքից։ Մամուլում կան տեղեկություններ, որ աղջիկը ծնունդով Պետերբուրգից է։ Նա արդեն գտնվում է Թուրքիայում։
Պաշտոնական տեղեկությունների համաձայն էլ՝ ահաբեկչական բռնարարքի հետեւանքով տուժել է նաեւ Սերգեյ Սեչկովի կինը։


Բաց մի թողեք
Նոր հարձակում․ թիրախում կրկին «Ozon»-ն է
Պուտինը «ՆԱՏՕ-ի դեմ չի հարձակվի», ամերիկյան մամուլը Թրամփի լավատեսությունը չի կիսում
Իսլամական նոր ՆԱՏՕ-ի ձևավորման արդյունքում Հարավային Կովկասի անվտանգային միջավայրը կարող է փոխվել