Անկարայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ կապված Սև ծովում թուրքական առևտրային նավի և հաջորդ օրը այն քարշակելու համար ուղարկված մեկ այլ նավի վրա հարձակման հետ, հաղորդում է TRT Haber-ը։
«Արտգործնախարարության աղբյուրների համաձայն՝ 2026 թվականի օգոստոսի 26-ին Սև ծովում Տուապսեի ափերի մոտ թուրքական ընկերության կողմից շահագործվող Lider Bordo Mavi նավի վրա հարձակման ենթարկվելուց հետո, հաջորդ օրն այն քարշակելու համար ուղարկված L Kocatepe նավը ևս թիրախ է դարձել», – ասվում է հայտարարության մեջ։
Հանդիպման ընթացքում դիվանագետին ներկայացվել է հարձակումների վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը։ Համապատասխան նախազգուշացումներ են տրվել նաև Սև ծովում մարդկանց, գույքի, նավագնացության և շրջակա միջավայրի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտության վերաբերյալ։

Բաց մի թողեք
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար, բայց չի դադարեցնի հատուկ գործողությունը․ Լավրով
Զելենսկին խոստացել է, որ Ուկրաինան կարձագանքի իր էներգետիկ համակարգի վրա ռուսական հարվածներին
Ֆրանսիան միանում է Սլովակիային՝ պահանջելով հանել ռուս օլիգարխ Ուսմանովին պատժամիջոցների ցուցակից. Լուսանկար