Կրթության եւ գիտության համակարգը ճանապարհում է հին փոխնախարարներին եւ պատրաստվում է դիմավորել նորերին:
ԿԳՄՍՆ շրջանակներից տեղեկացանք, որ դրսում կրթություն ստացած անհայտ կադրերին փոխնախարարներ նշանակելու գործընթացի շրջանակներում շուտով ԿԳՄՍՆ փոխնախարար է նշանակվելու 1993 թվականին ծնված Աննա Բաբաջանյանը, ով ժամանակին «Լույս» հիմնադրամի միջոցով մեկնել է արտերկիր` կրթություն ստանալու, Անանիա Շիրակացի ճեմարանում անգլերեն է դասավանդել, ավարտել է ռոմանագերմանական ֆակուլտետը, ապա եղել է Կրթության փոխնախարար Արեւիկ Անափիոսյանի օգնականը` այդ շրջանում համակարգել է կրթության չափորոշիչների մշակման աշխատանքները:
Վերջին շրջանում ԵՊՀ Ռազմավարական պլանավորման կենտրոն կոչվող կառույցի ղեկավարն է:
Ի դեպ, ԿԳՄՍՆ-ից տեղեկացանք, որ հանրակրթության ոլորտը համակարգող Արաքսյա Սվաջյանը դեռ աշխատում է, սակայն նրա վերանշանակման հրամանը չի եղել եւ նա, ամենայն, հավանականությամբ, հրաժեշտ է տալու նախարարությանը:


Բաց մի թողեք
Կոնսերվատորիայի ուսանողուհի Ստելլա Մալխասյանը միջազգային մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի. Լուսանկար
Երեխաներին ընդունելու փոխարեն ասել են` մանկապարտեզը գնում է նորոգման
Դպրոցներն ինչպես են դիմավորում սեպտեմբերի 1-ը